Ձեզ կասկածելի չի՞ թվում, թե ինչու Փաշինյանի աներձագն ու եղբոր տղան չեն ստորագրել այդ հակասահմանադրական նախագծի տակ
Ձեզ կասկածելի չի՞ թվում, թե ինչու Փաշինյանի աներձագն ու եղբոր տղան չեն ստորագրել այդ հակասահմանադրական նախագծի տակ
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը։
«Ավելի վաղ հրապարակել էի սահմանադրական կարգի տապալման մեջ մի գեղեցիկ օր մեղադրվելիք 37 պատգամավորների անուն ազգանունները:
Հիմա խոսքս ուղղում եմ նրանց.
տիկնայք ու պարոնայք պոտենցիալ հանցագործնե՛ր,
ձեզ կասկածելի չի՞ թվում, թե ինչու Նիկոլ Փաշինյանի աներձագն ու եղբոր տղան չեն ստորագրել այդ հակասահմանադրական նախագծի տակ:
Ձեզ տարօրինակ չի՞ թվում, թե ինչու ձեր խմբակցության մեջ եղած իրավաբանությունից քիչ թե շատ հասկացող մարդիկ չեն ստորագրել այդ հակասահմանադրական նախագծի տակ:
Մի քիչ խորհեք, կամ հասկացող մարդկանց հետ խորհրդակցեք ու կհասկանաք, թե ինչի են այդ ցանկում բացակայում իմ նշած մարդիկ:
Պատճառը կարող եմ հուշել.
ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ (իշխանությունը յուրացնելը)
ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ (սահմանադրական կարգը տապալելը)
Նշված արարքներից յուրաքանչյուրի համար նախատեսվում է ազատազրկում` տասից տասնհինգ տարի ժամկետով»: