Մամուլ

Վանեցյանը հանդիպել է որոշ թերթերի գլխավոր խմբագիրների հետ

Վանեցյանը հանդիպել է որոշ թերթերի գլխավոր խմբագիրների հետ

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ինստագրամյան իր էջում գրառում է կատարել.

«Այսօր կայացրածս որոշման ու այլ հարցերի մասին խոսել եմ մեր թերթերի գլխավոր խմբագիրների հետ, պատասխանել նրանց հարցերին:

Հանդիպումներ այլ լրատվամիջոցների հետ՝ առաջիկայում և արդեն պարբերաբար»,-ասված է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ երեկ մամուլում տեղեկություններ էին հրապարակվել, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը փակ հանդիպում է նախաձեռնել մի խումբ լրատվամիջոցների ղեկավարների հետ։ Ընտրվել են տպագիր մամուլի միջոցները։

Կիսվել նյութով