Աննա Հակոբյանը գնացել է դիրքեր, տենց կայֆ ա, էլի, լուսանկարիչով, օպերատորով, թիկնապահներով․ Կարեն Վրթանեսյան
Աննա Հակոբյանը գնացել է դիրքեր, տենց կայֆ ա, էլի, լուսանկարիչով, օպերատորով, թիկնապահներով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
«Աննա Հակոբյանը գնացել է դիրքեր։ Էքսկուրսիա։ Տենց կայֆ ա, էլի… Լուսանկարիչով, օպերատորով, թիկնապահներով։ «Էսա հրակնատի մոտ կանգնեմ, ինձ մի հատ բինոկլով նկարի», «Մի հատ էս սպայի կողքն էլ նկարեք, բայց սպասեք շարֆիկս ուղղեմ, նոր»։
Դե հա, պիտի, չէ՞, լրահոսն իրենցով լցնեն։
Ու մեկը չի հարցնում. ինչո՞ւ։ Ի՞նչ անելիք ունի Աննա Հակոբյանը դիրքերում։ Ի՞նչ կարևոր անելիք էր, որ անպայման պիտի մեկ օպերատոր, մեկ լուսանկարիչ էլ հետը գնային։ Չեմ զարմանա, եթե պարզվի՝ վիզաժիստին ու վարսավիրին էլ է հետը տարել։
Բացի յուր պայծառափայլ պիառից ո՞րն էր իմաստն այդ այցի»։