Հաղթանակի կամրջից մարդ է նետվել․ օգնության շտապած ոստիկանը վրաերթի է ենթարկվել
Հաղթանակի կամրջից նետվել փորձող քաղաքացուն օգնության հասող ոստիկանը վրաերթի է ենթարկվել և տեղափոխվել հիվանդանոց:
Այս մասին լուրը հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
Կամուրջն անցնելիս ոստիկանը վրաերթի է ենթարկվել։ Նա տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Փրկարարաները քաղաքացիների օգնությամբ կիրճից դուրս են բերել տղամարդուն։ Վերջինս անգիտակից վիճակում շտապօգնության մեքենայով տեղափոխվել է մոտակա հիվանդանոցներից մեկը։, որտեղ, այդպես էլ գիտակցության չգալով՝ մահացել է։