Սպորտ

Ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը որդի է ունեցել

Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոնի և մի շարք այլ մրցույթների տիտղոսակիր, ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը երկրորդ անգամ մայր է դարձել:

Ծանրորդուհին ամուսնուն պարգևել է երկրորդ որդին:

Հիշեցնենք՝ Հռիփսիմեն առաջին անգամ մայրացել է 2013 թվականին: Ավելի վաղ նա ծիծաղելով նշել էր, որ առաջնեկը՝ Աշոտը, կտրականապես դեմ է քույր կամ եղբայր ունենալուն, սակայն իր և ամուսնու համար ընտանիքի համալրումը ցանկալի է:

Հարցազրույցներից մեկում Հռիփսիմեն կիսվել էր իր երազանքով և ասել․ «Շատ կուզեմ, երկրորդ բալիկս աղջիկ լինի, թիթիզ շորիկներ հագցնեմ»։

Կիսվել