Սպորտ

Հռիփսիմե Խուրշուդյանը սպասում է երկրորդ բալիկին․ սեռն արդեն հայտնի է․ ֆոտո

Հռիփսիմե Խուրշուդյանը սպասում է երկրորդ բալիկին։ Հռիփսիմե Խուրշուդյանի և Տարոն Թովմասյանի որդին՝ Աշոտը, դարձել է 6 տարեկան: Տղայի ծննդյան առթիվ ծնողները մեծ խնջույք չեն կազմակերպել, սակայն այն հիշարժան են դարձրել նախապես արված ֆոտոշարքով:

«Ամուսինս տանը չէր, եւ որոշեցինք մեծ ծնունդ չանել: Անցկացրինք օրն այնպես, ինչպես Աշոտն էր ցանկանում: Քրոջս եւ նրա աղջիկների հետ գնացինք մանկական սրճարան, օգտվեցինք ատրակցիոններից, եւ ոչ միայն»,-պատմել է Հռիփսիմեն եւ ավելացրել, որ լուսանկարահանումն օրերս են իրականացրել, որին ինքը եւս մասնակցել է:

Հռիփսիմե Խուրշուդյան

Ինչպես արդեն հայտնել ենք, շուտով կծնվի Հռիփսիմեի երկրորդ երեխան: Հղիության 6-րդ ամսում գտնվելով՝ նա իրեն շատ լավ է զգում, ասում է՝ վերջիվերջո մարզուհի է և դիմանում է բոլոր դժվարություններին:

Նրանք արդեն գիտեն երկրորդ բալիկի սեռը. ամիսներ անց Աշոտին կմիանա եղբայրը:

Աղբյուր՝ bravo.am

Կիսվել նյութով