Օգտակար

Տղամարդու կյանքը բարելավվում է, երբ նա դուստր է ունենում

Տղամարդու կյանքը բարելավվում է, երբ նա դուստր է ունենում

Երեխայի ծնունդը փոխում է տղամարդու կյանքը։ Եվ չնայած երեխայի նկատմամբ սերը կախված չէ նրա սեռից, գիտնականները պարզել են, որ դստեր առկայությունը կարող է տղամարդուն զգալի օգուտ բերել, տղամարդու կյանքը բարելավվում է, երբ նա դուստր է ունենում։

Իսկ թե ինչպես է դա արտահայտվում, կպարզենք միասին։

Հարվարդի բիզնես դպրոցի կողմից անցկացված հետազոտության համաձայն՝ տղամարդիկ, որոնք աղջիկ երեխաներ ունեն, իրենց կյանքում ավելի շատ են դրական փոփոխություններ զգում, քան նրանք, որոնք միայն տղաներ ունեն։

Հետազոտության ընթացքում նրանք հարցման են ենթարկել ավելի քան 50 ծնողների՝ աղջիկներ և տղաներ ունեցող, և եկել են այն եզրակացության, որ հայրերը դուստրերի հետ 60% ավելի շատ են ժամանակ անցկացնում և ավելի շատ են զրուցում իրենց հույզերից։

դուստր

Հոգեթերապևտներից մեկը բացատրում է, որ դա այն պատճառով է, որ տղամարդիկ աղջիկների օրինակի վրա սկսում են ավելի լավ հասկանալ կանանց, ինչը ստիպում է նրանց փոխել իրենց տղամարդկային տեսակետը, ինչը տեղի չի ունենում տղաներ ունենալու դեպքում։

Դստեր առկայությունն օգնում է տղամարդկանց ավելի լավ հասկանալ իրենց զգայական կողմը, սովորել զրուցել և նույնիսկ ավելի շատ գնահատել կանանց, քանի որ աղջիկների հայրերը ավելի քիչ են հանդուրժում կանանց նկատմամբ անհավասար վերաբերմունքը։

Սիրեք և գնահատեք ձեր աղջիկներին։

Կիսվել