Վարչապետը քանդում է հավերժ կառավարման մոդելը. Արտակ Գալստյան
Դատական փորձագետ Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախկին ռեժիմը ուռճացրել էր կառավարման համակարգը: Հանրահայտ է,որ 50.000-80.000 ՀՀ դրամով ՀՀ ում արժանապատիվ ապրել հնարավոր չէր:
Նախկինները դրանով լուծում էին երկու խնդիր:
Անձը որպեսզի հոգար իր կարիքները,ստիպված ընկնում էր պարտքերի և վարկերի տակ և դառնում իշխանության համար հեշտ կառավարելի,քանի որ այդ չնչին աշխատավարձի կորուստը իր համար աղետալի էր:
Անձի համար 5.000-10.000 ՀՀ դրամը մեծ գումար էր և այդ գումարով էլ գնում էին նրա ձայնը ընտրության ժամանակ և հավերժ կառավարում: Արդյունքում ՀՀ Բյուջէն,որը կոչված է զարգացնել պետությունը և բարձրացնել ժողովրդի կենսամակարդակը ծառայում էր Իշխանության հավերժ վերարտադրման նպատակին:
Այսօր Վարչապետը կրճատում է ուճացրած համակարգը,որը առաջին հայացքից ցավալի է,և ժողովրդի մի հատված իրոք ընկնում է հարվածի տակ:
Ինչ կստանա դրա դիմաց քաղաքացին ,պետությունը,իշխանությունը:
Գործունակ քաղաքացին,որը մինչ այդ աշխատում էր 50.000 ՀՀ դրամով և լճացել էր պետական կառավարման համակարգում ստիպված կլինի փոխել իր կենսակերպը,կսկսի զբաղվել բիզնեսով կամ կանցնի աշխատանքի մասնավոր ոլորտում: Փառք տիրոջը նոր աշխատատեղեր ստեղծվում են,որտեղ աշխատավարձը կրկին քիչ է,բայց անհամեմատ ավելի շատ քան 50,000 ՀՀ դրամն է:
Արդյունքում ՝
Կրճատումների շնորհիվ ,կավելանա պետբյուջէի հոսքերը,եկամտահարկի գծով:
Կտնտեսվեն պետական միջոցները,որը հնարավորություն կտա բարձրացնել աշխատավարձերը,թոշակները:
Բուն իմաստով այդ 50.000 հհ դրամ գործունակ քաղաքացու աշխատավարձը կրկին կվերադառնա քաղաքացու ընտանիքին իր ծնողի ավելացած թոշակի կամ սոցիալական այլ ծրագրի միջոցով:
Որքան էլ տարօրինակ է,այս քայլի առաջին տուժողը հենց իշխանությունն է,իսկ շահողը պետությունը և քաղաքացին:
Կրճատումներով Փաշինյանը առհավետ հրաժարվում է ընտրությունների ժամանակ պետական կառավարման ապարատի ձայների վրա հենվելու նախկինների արատավոր ավանդույթից,քամի որ ապարատի աշխատողների ձայները դա միշտ եղել են իշխանության պոտենցիալ ձայները:
Այս քայլով Փաշինյանը ապահովում է ընտրողի իրական կամաարտահայտությունը,ստիպելով իշխանությանը աշխատել այնպես,որ իրեն ձայն տան ոչ թե չնչին աշխատավարձի կամ ընտրակաշառքի ,այլ իրենց կառավարման արդյունքի շնորհիվ:
Փաշինյանը այսօր հրաժարվելով է իր պոտենցիալ ձայների մոտ 40 %-ից քանդում է ՀՀԿ-ի հավերժ կառավարման գործիքակազմը:
Ամփոփեմ՝
Ուռճացված կառավարման համակարգը նման է չարորակ ուռուցքի,որը խժռում է պետության միջոցները,օր օրի ստանալով ավելի մեծ մասշտաբներ և տալով մետաստազներ,իսկ բուժման հապաղումը պետությանը կկանգնեցնի կոլապսի առաջ:
Պատկերացրեք մարդու,որի թոքերը վարակված են քաղցկեղով և նրա կյանքը փրկելու համար անհրաժեշտ է հեռացնել մեկ թոքը:
Որքան էլ անցանկալի է,բայց մարդու կյանքը փրկելու համար վիրահատությունը անխուսափելի է:
Նույնը կրճատումներն են:
Ընդունում եմ,որ կրճատված քաղաքացիների համար առաջին ամիսները կլինեն ծանր,վստահ եմ որ Վարչապետը այստեղ էլ մի բան կմտածի,որպեսզի մեղմի հետվիրահատական ցավերը»: