Միհրան Պողոսյանի օգնականի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է
2018թ. ապրիլի 21–ին Երևանի Ուլնեցի փողոցում տեղի ունեցած խուլիգանության գործով մեղադրյալ, նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի օգնական Անդրանիկ Իսոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Այս մասին Bavnews.am–ը տեղեկացավ դատական տեղեկատավական համակարգից։
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Մաթեւոսյանի նախագահությամբ, 2018 թվականի դեկտեմբերին որոշել է Իսոյանի նկատմամբ կիրառել համաներում եւ այդ հիմքով նրա նկատմամաբ քրեական հետապնդումը դադարեցրել, իսկ քրեական գործի վարույթը կարճել: Նշենք, որ տուժողներին պատճառված վնասը հատուցվել է եւ նրանք չեն առարկել, որպեսզի Իսոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանի՝ Անդրանիկ Իսոյանը մի խումբ անձանց հետ 2018թ․ ապրիլի 21-ին «Քեթրին Գրուպ» ՍՊԸ հաշվեկշռում գտնվող ավտոմեքենայով ժամանելով Ուլնեցու փողոց, մահակներով իջնելով հիշյալ ավտոմեքենաներից, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը կատարել խուլիգանություն։ Իսպիրյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրված եղել գրավը։
Նշենք, որ Իսոյանը ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի օգնականն է եղել։