Քաղաքականություն

«Նաիրա Զոհրաբյանը, անշուշտ, հասկանում է մեծ քաղաքականություն, բայց վստահեցնում եմ՝ տեղական ինքնակառավարումից՝ ոչ»․ Ստյոպա Սաֆարյան

«Նաիրա Զոհրաբյանը, անշուշտ, հասկանում է մեծ քաղաքականություն, բայց վստահեցնում եմ՝ տեղական ինքնակառավարումից՝ ոչ»․ Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Թե բա՝ Հայկը վախեցավ Նաիրա Զոհրաբյանի հետ բանավեճից: Հայկը և ՔՊ-ն հասկացան խաղն ու փոխեցին խաղի կանոնը, որը քաղաքագիտական աքսիոմա է:

Ես էլ լինելի թեկնածուներից մեկը, չէի թողնի հավասարների մեջ “ավելի հավասարների” ֆորմատի ստեղծումը: Ու նաև՝ հիշեք, որ Նաիրա Զոհրաբյանը հեչ էլ քաղաքային տնտեսության մասնագետ չէ, եթե անգամ հույս ունեիք, թե նա Հայկին կգերազանցեր:

Նաիրա Զոհրաբյանը, անշուշտ, հասկանում է մեծ քաղաքականություն, բայց վստահեցնում եմ՝ տեղական ինքնակառավարումից՝ ոչ: Չեք հավատո՞ւմ: Կազմակերպեք իմ ու իր բանավեճը»:

Կիսվել էջում