Ամուսինը գնացել էր Ռուսաստան, որ փող աշխատի, ընտանիքը պահի. Ընտանիքը էլ չկա…
Հայի բախտ։
Ամուսինը գնացել էր Ռուսաստան,- հայտնում են Գորիսից,- որ փող աշխատի, ընտանիքը պահի։ Նոր էին տուն գնել, հազար ու մի «դարդ ունեին»։
Այնպես ստացվեց, որ էլ ընտանիք չունի։ Կինը՝ Մարինե Հարությունյանը և որդիները՝ Գոռ Դոլունցը, ով 9-րդ դասարանում էր սովորում և 10- ամյա Սերգեյ Դոլունցը այլևս չկան։ Զարհուրելի է…
Հիշեցնենք, որ երեկ դպրոցական էքսկուրսիայից վերդառնալուց վթար է եղել։
Վթարի հետևանքով , 39-ամյա Մարինե Հարությունյանը, 15-ամյա Գոռ Դոլունցը, 10-ամյա Սերգեյ Դոլունցը և 37-ամյա Մելինե Ադունցը տեղում մահացել են, իսկ վարորդ Մ. Դարբինյանն ու մյուս ուղևոր՝ 9-ամյա Արման Դարբինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն։
Աղբյուր՝ hraparak.am