Խոհանոց

Ֆրանսիական նրբահամ ջեռեփուկ՝ Կիշ

Ֆրանսիական նրբահամ ջեռեփուկ Կիշ

Կիշը ֆրանսիական բաց ջեռեփուկ է, որը ունի պատրաստման շատ տարբերակներ։ Այն մատուցվում է թե՛ տաք, թե՛ սառը վիճակում․ համային արժանիքները դրանից չեն փոխվում։

Բաղադրիչներ՝ ալյուր-750 գ․, կարագ-75 գ․, պանիր չեդդեր-250գ․, լոլիկ-4 հատ, բեկոն-200 գ․, ձու 5 հատ, կաթ-100մլ․, սերուցք-200 մլ․, սև պղպեղ, աղ։

Պատրաստել փափուկ, ձեռքերին չկպչող խմոր- ալյուրը, աղը, հալած կարագը խառնել, ավելացնել մի քանի գդալ սառը ջուր, հունցել։ Խմորը թողնել սառնարանում 30 րոպե։

Խմորը բարակ բացել և տեղավորել ջեռոցի համար նախատեսված տարրայի մեջ, վրան լցնել լոբի և թողնել ջեռոցում 20 րոպե (190°С), հետո հանել լոբին և խմորը հետ դնել ջեռոց ևս 5 րոպե (160°С)։

Քերիչով անցկացնել չեդդեր պանիրը և լցնել խմորե տարրայի մեջ, ավելացնել բարակ կտրատած լոլիկը և բեկոնը։ Միասին հարած կաթը, սերուցքը և ձուն ավելացնել բեկոնի և պանրի վրա, համեմել սև պղպեղով։

Թողնել ջեռոցում 30-40 րոպե, մինչև միջուկի եփվելը և խմորի վարդագունելը։

Կիսվել նյութով