Ո՞ւր է տարել Սիրուշոն աչքերը փակած Ավետ Բարսեղյանին
Սիրուշոն Ավետ Բարսեղյանի հետ տեսանյութ է հրապարակել, որում վերջինիս աչքերը կապած են, իսկ երգչուհին պատրաստվում է նրան անակնկալ մատուցել՝ տանելով անակնկալ վայր։
Ճանապարհին Ավետը փորձում է գուշակել, թե ուր են գնում, սակայն Սիրուշոն չի բացահայտում անակնկալը։
Հասնելով տեղ՝ Սիրուշոն Ավետ Բարսեղյանին ներկայացնում է Pregomesh-ի նոր հասցեն։
Անակնկալից ուրախացած Ավետը նշում է, որ այդ տարածքն իր համար շատ հարազատ է, և իրենք նախկինում հաճախ են եղել այնտեղ։
Տեսանյութի վերջում Սիրուշոն նշում է, որ ցանկանում է՝ բոլորն ունենան այնպիսի ընկերներ, որոնք իրենց հաջողություններով ու ձեռքբերումներով անկեղծորեն կուրախանան։
Տեսանյութը ստորև․


