Հարձակվել են ոստիկանների վրա․ զոհվել է 10 իրավապահ
Պակիստանի Խայբեր-Փախթունխվա նահանգում հարձակում է տեղի ունեցել պարեկություն իրականացնող ոստիկանների վրա։ Միջադեպի հետևանքով զոհվել է տասը իրավապահ, ևս տասներկուսը վիրավորվել են։
Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ փոխհրաձգության ընթացքում ոչնչացվել է նաև 18 գրոհային։
Հարձակման ենթարկված ոստիկանները վերադառնալիս են եղել իրենց զորանոց։ Ավելի վաղ՝ նույն օրվա ընթացքում, շրջաններից մեկում նրանք տեղի իշխանությունների հետ համատեղ գործողություն էին իրականացրել՝ ուղղված անօրինական ոսկու արդյունահանողների դեմ։
Ամենայն հավանականությամբ՝ հարձակման հետևում կանգնած է «Թեհրիք ի Թալիբան Պակիստան» խմբավորումը։


