Աննա Հակոբյանը դժգոհել է Երևանի խցանումներից և քննադատել Տիգրան Ավինյանին
Նիկոլ Փաշինյանի կողակից՝ Աննա Հակոբյանը դժգոհել է Երևանի խցանումներից։
Նա ընդգծել է, որ Երևանը արագ տեմպերով նաև գնում է առօրյա կյանքի համար «ամենաանֆրենդլի» քաղաքը դառնալու ճանապարհով։ «Մայրաքաղաքի A կետից C կետ հասնելու համար մարդուց պահանջվում է տիեզերագնացի առողջություն, հատկապես ամուր սիրտ-անոթային և նյարդային համակարգ։
Ի՞նչ պետք է անել, որպեսզի տնտեսական աճի, սնկի նման աճող շենքերի, բնակչության թվի աճի, մեքենաների թվի աճի, զբոսաշրջիկների թվի աճի հետ մեկտեղ քաղաքում ապրելն ու տեղաշարժվելը ինֆարկտի բուն չդառնա։
Ես այս հարցի պատասխանը չունեմ, կարծում եմ, շատերն այս հարցի պատասխանը չգիտեն, և մենք պարտավոր էլ չենք այս հարցի պատասխանն իմանալ, որովհետև դա մեր աշխատանքը չէ, բայց կան մարդիկ, ում համար այս հարցի պատասխանը վաղուց գտած լինելը աշխատանքային պարտականություն է, ճիշտ է, ակնհայտորեն մի քիչ ավելի բարդ պարտականություն է, քան միլիոնավոր դոլարների ներդրում կատարող ընկերություններին շինարարական թույլ տվյուն տալն է։
«Թույլատրվում է» մի կախարդական մակագրություն, որի համար այնքան քիչ ջանք է հարկավոր»։,-ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում.


