Երևանից մեկնող ինքնաթիռը թռիչքից 15 րոպե անց աղետի ազդանշան է տվել․ ինչ է հայտնի
«Ազիմուտ» ավիաընկերության Երևան-Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռը թռիչքից 15 րոպե անց աղետի ազդանշան է տվել։ Այս մասին հայտնել է Mash տելեգրամյան ալիքը։
Ըստ հրապարակման՝ ինքնաթիռում կարող էր լինել մինչև 100 ուղևոր։ Նշվում է, որ օդանավը թռիչքից կարճ ժամանակ անց սկսել է շրջադարձ կատարել դեպի մեկնման օդանավակայան։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։
Mash-ի թարմացված տեղեկություններով՝ օդանավը խնդիր է ունեցել GPS սենսորի հետ, ինչի պատճառով անձնակազմը որոշել է վերադառնալ մեկնման օդանավակայան։ Նշվում է, որ տեխնիկները պետք է ստուգեն ինքնաթիռը։
Երևան-Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռի տեխնիկական խնդրի մասին հայտնել են նաև Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։
«Ինքնաթիռը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայան, տեխնիկական զննումից հետո կրկին թռիչք կիրականացվի, սակայն թե երբ՝ չենք կարող նշել»,- հայտնել են կոմիտեից։


