Մամուլ

Աշակերտները դաժան ծեծի են ենթարկել լրագրողներին

Բաքվի Յասամալ շրջանի թիվ 225 միջնակարգ դպրոցում նախօրեին հարձակման է ենթարկվել REAL TV-ի նկարահանող խումբը։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։

Միջադեպի մասնակիցներից մեկը՝ Խ. Թաղիլին, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ է։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նա մասնակցել է Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիայի կազմակերպած միջոցառումներին։

Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ յոթերորդ դասարանի աշակերտը դասի ընթացքում ընկել է պատուհանից։ Դեպքի մասին տեղեկություն ստանալուց հետո հեռուստաընկերությունների նկարահանող խմբերը մեկնել են դպրոց՝ միջադեպը լուսաբանելու համար։

Ըստ հաղորդագրությունների՝ դպրոցի բակում լրագրողների և մի խումբ անձանց միջև վեճ է ծագել, որն ավարտվել է ծեծկռտուքով։ Հարձակման հետևանքով REAL TV-ի օպերատորն ու պրակտիկանտը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։ Հաղորդվում է նաև, որ բռնության է ենթարկվել Space TV հեռուստաալիքի աշխատակիցը։

Դեպքի առնչությամբ ոստիկանությունը ձերբակալություններ է իրականացրել։ Ներկայումս միջադեպի հանգամանքները պարզելու նպատակով հետաքննություն է ընթանում։

Կիսվեք ձեր էջում