Թաթուլ Պետրոսյանի ընտանիքում՝ նոր աղմուկ․ որդու հայրության հարցն ու եղբոր՝ 10 տարվա ազատազրկումը
Օրեր շարունակ համացանցում քննարկվում է Թաթուլ Պետրոսյանի անժամանակ մահը։ Տարատեսակ վարկածների ու տեղեկությունների շարքում քիչ առաջ հրապարակվել էր նաև տեղեկություն, ըստ որի՝ Թաթուլի որդին իրենից չէ։
Նշվում է, որ նրա կինը՝ Միլենա Պետրոսյանը, հղիացել է այն տղամարդուց, ում հետ, ըստ այդ տեղեկությունների, դավաճանել է Թաթուլին։ Հատկանշական է, որ այդ տղամարդը, ըստ հրապարակումների, եղել է Թաթուլի մանկության ընկերը, և նրանք մանկապարտեզ են հաճախել միասին։

Քչերին է հայտնի, որ սա Պետրոսյանների ընտանիքին պատուհասած առաջին ողբերգությունը չէ։ Ընթացիկ տարվա օգոստոսին Թաթուլի եղբայրը՝ Սիմոն Պետրոսյանը, դատապարտվել է գրեթե 10 տարվա ազատազրկման՝ իր զուգընկերուհու սպանության համար։
Դեպքը տեղի էր ունեցել 2024 թվականի փետրվարին։ Սիմոնը բնակարանում հարձակվել էր իր 29-ամյա զուգընկերուհու՝ լուսանկարիչ և բլոգեր Նատալյա Քեյլի վրա։
Գործի նյութերի համաձայն՝ կոնֆլիկտի ժամանակ տղամարդը կնոջը բազմաթիվ հարվածներ էր հասցրել, ինչի հետևանքով նա մահացել էր դեպքի վայրում։
2026 թվականի օգոստոսին երդվյալ ատենակալները Սիմոն Պետրոսյանին մեղավոր էին ճանաչել, սակայն հաշվի էին առել մեղմացուցիչ հանգամանքները։ Դատարանը նրան դատապարտել էր 9 տարի 11 ամիս ազատազրկման՝ խիստ ռեժիմի քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու պայմանով։
Դատարանը նաև Սիմոն Պետրոսյանին պարտավորեցրել էր տուժողի հարազատներին վճարել 3,5 միլիոն ռուբլի փոխհատուցում։


