Զարմանում եմ, ինչպե՞ս կարելի է այսքան ժամ ձերբակալված պահել սահմանը խախտած ադրբեջանցի զինվորին․ Մարկոս քահանա Մանգասարյան
Մարկոս քահանա Մանգասարյանը գրել է․ «Զարմանում եմ՝ ինչպե՞ս կարելի է այսքան ժամ ձերբակալված պահել սահմանը խախտած ադրբեջանցի զինվորին։
Հանուն խաղաղության, հանուն խաղաղության, պարոնայք, ազատ արձակեք նրան և ուղեկցող մեքենայով հետ ճանապարհեք տուն։ Ամոթ է, վերջապես, չէ՞ որ մենք խաղաղություն ենք ուզում։
Հ․Գ․ Այս գրառման տակ ընդունվում են տհաս և տկարամիտ մեկնաբանություններ, ինչպիսիք են, օրինակ՝
- «Դու քո գործով զբաղվի, տերտեր ես, գնա քո գործին»,
- «Բա Սերժի ու Ռոբի ժամանակ ինչի՞ չէիք խոսում»,
- «Դու քաղաքականությամբ մի՛ զբաղվի»,
- «Ոչինչ, հեսա Եկեղեցին կմաքրվի ձեր նմաններից», և այլն, և այսպես շարունակ։
Բայց մեկ է, ես պահանջում եմ, որ մեր դարավոր հարևան ժողովրդի պատվարժան ներկայացուցչին բաց թողնեն։
Դե հիմա, դեպք է, պատահել է։ Խաղաղության հաստատման ճանապարհին ինչեր ասես չեն լինում»։


