ՏեսանյութՇոու-բիզնես

Ծնվել է Նանո Քալաշյանի առաջնեկը. Հայտնի է փոքրիկի անունը

Բլոգեր Նանո Քալաշյանի առաջնեկը ծնվել է։ Այս մասին բլոգերը հայտնել է սոցիալական էջերում՝ հրապարակելով հուզիչ տեսանյութ։

Նանո Քալաշյանը նշել է, որ փոքրիկը ծնվել է հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14:10-ին, 2 կգ 800 գ քաշով, և նրան անվանել են Սէմ։

«02.10.2026 | 14:10 | 2,800 գ

Սէմը եկավ…

Անսահման էմոցիաներ են, ու բառերով ուղղակի հնարավոր չէ նկարագրել։ Էսպիսի զգացողություններն անբացատրելի են, աննկարագրելի ու մի ամբողջ կյանք քեզ հետ են մնում։

Առանձնահատուկ շնորհակալություն Դավիթ Լևոնովիչին և իր թիմին՝ հոգատարության, պրոֆեսիոնալիզմի ու ամբողջ ընթացքում կողքիս լինելու համար։ Առանց իրենց այս ծննդաբերության ընթացքը հաստատ այսքան թեթև ու հանգիստ չէր անցնի։

Շնորհակալ եմ բոլորիդ, որ իմ կյանքի ամենակարևոր օրվա մի մասն էիք։

Բարի գալուստ, մեր Սէմ»։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում