Բացառիկ կադրեր այն գոմից, որտեղ գտել են ադրբեջանցուն
Շաքիի արյունոտ դեպքն ու ադրբեջանցու հայտնաբերման հանգամանքները շարունակում են քննարկվել գյուղում։
Բնակիչները պատմում են, որ ադրբեջանցին թաքնվել էր գոմում, իսկ գյուղացիներից մեկը նրան, չիմանալով ինքնությունը, ջուր է տվել։
Շաքեցիների պատմություններում հակասություններ կան․ ոմանք ասում են, որ բնակիչներին ադրբեջանցու մասին չեն տեղեկացրել, մյուսները պնդում են, որ ռազմական ոստիկանությունից նախապես զգուշացրել էին հնարավոր ներթափանցման մասին։
«Ես յոթ երեխա ունեմ, ինձ ոչ ոք ոչինչ չի ասել։ Եթե իմանայի, երեխաներիս դպրոց չէի ուղարկի»,- պատմում է բնակիչներից մեկը։
Բաքվի պնդմամբ՝ զինծառայող Նասինի Մուսաևը սեպտեմբերի 26-ին ինքնակամ լքել է Լաչինի զորամասը։ Հայտնի չէ, թե երբ է նա հատել Հայաստանի սահմանը և քանի օր է գտնվել Սյունիքում։
Տեսանյութը ստորև․


