Մամուլ

Վանաձոր-Սպիտակ ճանապարհին վարորդը հանկարծամահ է եղել

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 12։30-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է այն, որ վարորդը մինչև վթարի պահը հանկարծամահ է եղել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 4-րդ դասակի պարեկները։

Դեպքի մասին ոստիկանության Գուգարքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։

Կիսվեք ձեր էջում