Դատարանը հրապարակեց Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը
Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետով։
Նրան տեղափոխեցին «Արմավիր» ՔԿՀ։
Նման որոշում կայացրեց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանը։
Հիշեցնենք այսօր վաղ առավոտյան ձերբակալել էին «ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին։


