Մամուլ

Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Տիգրան Կ․-ն իր վարած մեքենայով է վրաերթի ենթարկել Սյուզաննա Ղ․-ին

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 7-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայում 35-ամյա Տիգրան Կ․-ն իր վարած «Mercedes GLE» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին՝ Լոռու մարզի բնակիչ 54-ամյա Սյուզաննա Ղ․-ին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը։

Աղբյուրի տեղեկություններով վարորդը սամբոյի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվեք ձեր էջում