45-ամյա տղամարդը հորից վրեժ լուծելու համար բռնաբարել ու սպանել է նրա 4-ամյա դստերը
Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում երկու տղամարդ կասկածվում են 4-ամյա աղջկա առևանգման, սեռական բռնության և սպանության մեջ, հայտնում է The Times of India-ն։
Ըստ հրապարակման՝ աղջիկը ծնողների հետ այցելել էր գյուղ՝ հիվանդ պապիկին տեսակցելու։
Մի քանի օր անց երեխան անհետացել է։ Որոնողական աշխատանքներից երեք օր անց նրա մարմինը հայտնաբերվել է մեկուսացված վայրում՝ բռնության հետքերով։
Իրավապահների տվյալներով՝ հանցագործությանը մասնակցել են երկու տղամարդ։
Նրանցից մեկը՝ 45-ամյա կասկածյալը, դեպքից հետո փախուստի է դիմել և ներկայումս հետախուզվում է։
Նրա ենթադրյալ հանցակիցը ձերբակալվել է հունիսի 21-ին և, ըստ ոստիկանության, խոստովանել է իր մասնակցությունը։
Քննությամբ պարզվել է, որ գլխավոր կասկածյալը երկարատև անձնական թշնամանք է ունեցել երեխայի հոր նկատմամբ։
Ըստ նախնական վարկածի՝ նրանք 2021 թվականին մրցակցել են գյուղապետի ընտրություններում։ Քննիչների կարծիքով՝ վրեժխնդրության նպատակով նա հանցակցի հետ առևանգել է ընտանիքի երեխային։
Գործի հանգամանքները շարունակում են ուսումնասիրվել, իսկ գլխավոր կասկածյալի որոնումները շարունակվում են։


