ՄամուլՇոու-բիզնես

12 տարի անեծքի մեջ եմ եղել․ 222lava-ն՝ թմրադեղերի, հանցագործությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աշխարհում չկա այդպիսի թմրադեղ, որ չուտեմ և չօգտագործեմ։ Ես չէի օգտագործում, ես արդեն ուտում էի դրանք, դեռ չեմ ասում սուրճն ու էներգետիկները։

«Tete A Tete» հաղորդման շրջանակներում ասել է Էրիկ Շահբազյանը, ով հանրությանն ավելի շատ հայտնի է 222lava անվանմբ։

«Ինձ շատ առաջարկներ են արել, ասում էին ինչ անենք քեզ համար, որ հրաժարվես թմրադեղերից, սակայն ես մերժում էի, քանի որ անբացատրելի ձևով սիրահարվել էի թմրադեղերին։ Բացի թմրադեղերից ուրիշ ոչ մի բանի մեջ հաճույք և երջանկություն չէի գտնում», – ասել է 222lava-ն։

Էրիկը պատմում է, որ ինքը 12 տարի անեծքի մեջ է եղել, դժողքի մեջ թաղված է եղել։ Նշում է, որ նույնիսկ զարմանում է, թե ինչպես չի մահացել այդքան թմրադեղեր օգտագործելուց հետո, որովետև իր շատ ընկերներ մահացել են։

«Ես նույնիսկ թմրադեղերի կախվածությունից բազմաթիվ հանցագործություններ ունեմ արած», – հավելում է նա:

Տեսանյութը՝ ստորև․

Կիսվեք ձեր էջում