Շոու-բիզնես

Գոհար Ավետիսյանը արցունքներով դիմել է իր հետևորդներին․ ինչ է տեղի ունեցել

Ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը այս անգամ հանդես է եկել հուզված տեսանյութով՝ նշելով, որ Instagram-ը հեղինակային իրավունքների խախտման պատճառով հեռացրել է իր մի քանի հրապարակումներ (հիմնականում՝ օգտագործված երաժշտության պատճառով)։

Նա նշել է, որ յուրաքանչյուր հոլովակի վրա շաբաթներ է աշխատում, և ցավալի է, երբ այդ ամենը մեկ ակնթարթում անհետանում է։

Դիմահարդարը հաճախ է հայտնվում քննադատության կենտրոնում՝ իր էմոցիոնալության պատճառով, իսկ շատերը նման տեսանյութերը համարում են ուշադրություն գրավելու միջոց։

Միևնույն ժամանակ, վերջին տարիներին նա շարունակում է քննարկումների թեմա լինել նաև անձնական կյանքի, առողջական խնդիրների և մասնագիտական գործունեության շուրջ։

Կիսվեք ձեր էջում