Մամուլ

Հորմուզի նեղուցը բացվել է․ ի՞նչ է հայտնի

Բոլոր առևտրային նավերի անցումը Հորմուզի նեղուցով հայտարարվում է ամբողջությամբ բաց:

Այս մասին X-ի իր էջում գրել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:

«Լիբանանում հաստատված հրադադարին զուգահեռ՝ բոլոր առևտրային նավերի անցումը Հորմուզի նեղուցով հայտարարվում է ամբողջությամբ բաց հրադադարի մնացյալ ժամանակահատվածի համար՝ Իրանի Իսլամական Հանրապետության Նավահանգիստների և ծովային կազմակերպության կողմից արդեն իսկ հայտարարված համակարգված երթուղով»,- գրել է ԱԳ նախարարը:

Կիսվեք ձեր էջում