Մամուլ

Չարենցավան-Հրազդան ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն. վերջինը հայտնվել է ծառերի մեջ. կա վիրավոր

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14:00-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 111,5 կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 43-ամյա Մուրադ Մ.-ի վարած «Mercedes» մակնիշի և 66-ամյա Ռազմիկ Մ.-ի վարած «BMW»  մակնիշի ավտոմեքենաները․ հայտնում է shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին։

Վիրավորը տեղում առաջին բուժօգնություն է ստացել և տեղափոխվել Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորը «BMW»-ի վարորդն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվեք ձեր էջում