Թփերի հետևն էի, ոտքերին կրակեցի, որ Վալոդյա Գրիգորյանը չփախնի, շունչը զգում էի. Վալոդյա Գրիգորյանին սպանողը պատմում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Armlur.am-ը հայտնում է, որ Աջափնյակի դատարանում շարունակվում է Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատալսումների հիմնական փուլը։
Գործով կա երկու մեղադրյալ՝ 20-ամյա Գևորգ Հարությունյանը և 31-ամյա Նարեկ Օհանյանը։
Հիշեցնենք, որ 2025 թվականի սեպտեմբերի 23-ին Մերձավանի իր նորակառույց տան մոտ սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը։
Նրա հետ միասին սպանվել է քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը։
Մանրամասները՝ տեսանյութում․


