«Շատ դժվար ա, բայց…»․ Նուշ Օհանյանը՝ քննադատությունների մասին
Ամուսնուն անժամանակ կորցնելուց հետո բլոգեր Նուշ Օհանյանը որոշել է վերադառնալ աշխատանքին և կրկին ակտիվություն ցուցաբերել սոցիալական էջերում։ Բլոգերը գիտակցում է, որ այս որոշման համար կարող է քննադատությունների և մեղադրանքների արժանանալ, սակայն, ինչպես ինքն է նշում, հանուն իր երեխաների՝ պարտավոր է շարունակել աշխատել։ Նուշը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր այս դժվարին շրջանում իր կողքին են եղել։
Անդրադառնալով աշխատանքին վերադառնալու իր որոշմանը՝ Նուշ Օհանյանը նշել է, որ թեև ներկայումս դժվարանում է տեսախցիկի առաջ խոսել, այնուամենայնիվ, ստիպված է շարունակել իր գործունեությունը։ Նա նաև շնորհակալություն է հայտնել իրեն աջակցող մարդկանց։
«Սիրելիներս, ողջույն։ Քանի որ ինձ տրամադրում են, որպեսզի դեմքով կարողանամ խոսել, ինչքան էլ ներկա պահին չեմ ուզում, բայց իմ աշխատանքն ուղիղ կապ ունի խոսելու և ներկայացնելու հետ, որովհետև ես բլոգեր եմ։ Նաև ունեմ խանութ, որը հենց գովազդում եմ, ու հանուն իմ բալիկների պարտավոր եմ շարունակել։
Ուզում եմ առաջին հերթին շնորհակալություն հայտնել բոլոր իմ հարազատներին, բարեկամներին, ընկերներին, հատկապես այն մարդկանց, ովքեր իմ կողքին են եղել անցած տարվա օգոստոսի 13-ից մինչև այսօր։ Այն ժամանակ, երբ ես առաջարկելու ոչինչ չունեի, բացի վատ օրերից, դուք, այդ ամենով հանդերձ, իմ կողքին եք եղել՝ թե՛ հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես, ամեն ձևով ինձ աջակցել։
Շնորհակալ եմ թե՛ ծանոթներից, թե՛ անծանոթներից, որովհետև շատ անծանոթներից էլ այնքան աջակցություն եմ տեսել, որ բառերով ինչքան էլ ասեմ, ինչքան էլ պատմեմ, միևնույն է՝ անվերջ է»։
Տեսանյութը ստորև․


