Մամուլ

Թուրք վարորդը Սյունիքի մարզում բեռնատարով հայտնվել է ձորակում

Այսօր՝ ապրիլի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 09։50-ի սահմաններում Տաթև-Կապան ավտոճանապարհի 19 կմ հատվածում Թուրքիայի Հանրապետության քաղաքացի 28-ամյա Բեդրի Շաքարը իր վարած «Mercedes» մակնիշի կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված մասամբ հայտնվել ձորակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Կիսվեք ձեր էջում