Հանրային գործունեություն ծավալող մարդն իր խոսքի, արածի ու անգամ չարածի համար պատասխանատու է․ Նազենի Հովհաննիսյան
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրել է․ «Հանրային գործունեություն ծավալող որևէ մարդ իր խոսքի, արարքի ու անգամ ՉԱՐԱԾԻ համար պատասխանատու է:
(գոնե պիտի լինի)
Մտածված ապրելն իրոք բարդ է: Բեռ է:
Սովորական մեկի սխալն իրենն է, մի քիչ հայտնի մարդու սխալը կամ սայթաքումը՝ բոլորինը. ունի ազդեցության մեծ տիրույթ՝ ցավալի հետևանքներով:
Սոց կայքերը տարածում են ոչ միայն լավը, բարին կամ օգտակարը,
բայց նաև սայթաքումը, խնդիրը, սխալը:
ՊՈՍՏՖԱԿՏՈւՄ.(լատ. post factum՝ «արվածից հետո») նշանակում է ինչ-որ իրադարձության, գործողության կամ արդեն կատարված փաստի տեղի ունենալուց հետո…
ՊՈԱՏՖԱԿՏՈւՄ ապրում ենք բոլորս. ամեն մեկն իր կորցրածի կամ ձեռքբերածի մասշտաբով:
Այ մասշտա՛բը շատ անհատական է. ըստ մարդու ԽՂՃԻ ու գիտակցության:
Ոչ մի երեխա չի կարող ասել, որ ծնողին չի սիրում կյանքի օրոք, թե գնահատում է ՄԻԱՅՆ Նրա կորստից հետո:
Բայց Ծնողի մահը կարող է դառնալ այն տրիգերային կետը, երբ մեջդ խտանում է ամբողջ ապրածիդ գիտակցումն ու երախտագիտությանդ անսահմանությունը՝ Նրան:
Նույնը Հայրենիքն է: Երբ ուղղակի ապրում ես, շատ բան չես գիտակցում, չես հասկանում, ընդունում ես իբրև տրվածություն, փաստ,
երբ կորցնում ես՝ պոստֆակտում առավել սուր ես տանում ամեն բան.
ցավդ անսահման է դառնում, հիշողությունդ բյուրեղանում է, ամեն օր ծագող արևն է անգամ դառնում արտասովոր, խմածդ ջուրը՝ անգին, քո Սրբազան լեռան պատկերը՝ պարտադիր, կորցրածդ Երկրի հետ ամեն կապ ու հուշ՝ թթվածնի պես անհրաժեշտ:
Անհնար է ճանաչել Հայրենիքդ ամբողջությամբ, բայց հաստատ հնարավոր է ԶԳԱԼ նրան քո երակում ու ամեն բջիջիդ մեջ՝ լիարժեք, եթե ընդհանրապես արժեք ու խիղճ ունես:
Մեզնից ոչ ոք իր ծնողին կյանքի օրոք լիարժեք չի էլ ճանաչում:
Ոչ էլ Հայրենիքը:
Ոչ էլ երևի ինքն իրեն….
…ամեն օրվա կյանքդ էն ճանապարհն է՝ Աստծով ողորմած, որը տալիս է հնարավորություն քննելու քեզ, ու հասկանալու՝ ով ես, որտեղից ես գալիս և ուր ես գնում:
Այս 3 հարցերը հավերժական են՝ մարդկության գոյաբանության հիմքում:
Պատասխաննե՞րը. ՇԱՏ անհատական:
Հիշողությունը մարմին ու հոգի ունի: Զգացմունք:
Ապրած պահեր:
.. չոր փաստերը չեն, թե չէ ԱԲ- ը ՄԱՐԴ կլիներ վաղուց, ոչ թե թվային ծրագիր,
ոչ էլ թշնամու գծած քարտեզն անընդհատ մեր աչքը մտցնելը…
Հիշողությունը՝ բացի բերկրանքից ու այս պահի ունեցածից՝ ՆԱև կորցրածի ցավն է:
ու չէ..էլ չեմ զարմանում մարդկային անհեռատես, տկար, ու հանձնվողական տեսակից:
Միայն ցավում եմ»:


