Շոու-բիզնեսՏեսանյութ

«Մոռանո՞ւմ են, որ տանը նստած չի ոտքը կորցրել». 44-օրյա պատերազմի մասնակցի կինը զայրացած է

44-օրյա պատերազմի մասնակից Արմանի կինը տեսանյութ է հրապարակել՝ դժգոհելով բուժհաստատությունում ստեղծված իրավիճակից։

Նրա խոսքով՝ Արմանի ոտքի սոնոգրաֆիայի համար բուժաշխատողներից մեկը պահանջել է վճարել՝ չնայած նրան, որ իրենց բուժումը պետպատվերի շրջանակում է։

Արմանի կինը նշում է, որ խնդիրը գումարի չափը չէ, այլ այն, որ իրենք ստիպված են վճարել մի ծառայության համար, որը պետք է անվճար լիներ։

«Ինչի՞ պիտի վճարենք, ոչ մի դրամ՝ էս պետությանը»,- զայրացած ասել է նա։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում