«Կրակեի՞ն, սպանեի՞ն». Նիկոլ Փաշինյանը՝ Տավուշ մտած ադրբեջանցու մասին
Կրակեի՞ն, սպանեի՞ն, այսպես արձագանքեց Նիկոլ Փաշինյանը Տավուշ մտած ադրբեջանցի հովիվի մասին հարցին։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Տավուշ մտած ադրբեջանցի հովվին կվերադարձնեն Ադրբեջան։
«Մարդը քայլելով գալիս է, ձերբակալել են, հանձնել են ԱԱԾ-ին»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։
Փաշինյանի խոսքով՝ աշխարհում չկա այնպիսի սահման, որը մարդը չկարողանա անցնել։
Հիշեցնենք՝ 2026թ. հոկտեմբերի 19-ին՝ 17:50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում (Տավուշի մարզ) հայտնաբերվել է Թովուզի շրջանի Չատախ գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Քասիմով Յաշար Ալի Օղլուն:
Իրականացված ստուգողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ քաղաքացին ՀՀ տարածքում հայտնվել է մոլորվելու արդյունքում:
Տեսանյութը ստորև․


