«Ես ընդհանրապես չեմ քնում». Զելենսկին հարցազրույցի ժամանակ արտասվել է տեսախցիկի առաջ
Վլադիմիր Զելենսկին արտասվել է բրիտանացի հեռուստահաղորդավար Սթիվեն Բարթլեթի հետ հարցազրույցի ժամանակ՝ խոսելով իր ծանր հուզական վիճակի մասին։
YouTube-ի «The Diary Of A CEO» ալիքում հրապարակված թիզերում նա խոսել է մշտական անքնության և «սարսափելի ցավի» մասին։ Երբ նրա զրուցակիցը նկատել է արցունքներ նրա աչքերում, Զելենսկին հաստատել է դա։
Դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Կիևի ղեկավարի անխոհեմության վերաբերյալ սուր դժգոհության ֆոնին, ինչպես նաև Վաշինգտոնի բանագնաց Սթիվ Ուիթքոֆի՝ ուկրաինական և ռուսական կողմերի միջև հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած բանակցությունների ընթացքում։
Քաղաքականություն մտնելուց առաջ Զելենսկին շոումեն էր և «Քվարտալ-95» կատակերգական ստուդիայի ղեկավարը։ Նրա՝ 2019 թվականի նախագահական քարոզարշավը կառուցված էր «ժողովրդի հասարակ մարդու» կերպարի վրա։
Տեսանյութը ստորև․


