Մարգարիտա Սիմոնյանը հրապարակել է առանց կեղծամի լուսանկար
Ռուսաստանի հայտնի RT հեռուստաընկերության և Սպուտնիկ լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ով քաղցկեղի բուժում է ստանում, հրապարակել է լուսանկար առանց կեղծամի։
Նա այն տեղադրել է Telegram-ի իր ալիքում։
Լուսանկարում Սիմոնյանի մազերը սափրված են։ «Մի՛ վախեցեք ոչնչից։ Աստված գոյություն ունի, և մահ չկա», – գրել է նա։




