Շուտով ինձ կեղծամով կտեսնեք. Մարգարիտա Սիմոնյան
«Մեծ հաճույքով կգրեի, որ ինձ մոտ ամեն ինչ լավ է, բայց փորձում եմ երբեք չստել», -գրել է RT հեռուստաընկերությանև Սպուտնիկ լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։
«Մարգարիտա, թեկուզ երկու խոսք գրեք, որ Ձեզ մոտ ամեն բան կարգին է», – Սիմոնյանի Տելեգրամի ալիքում գրել է նրա հետևորդներից մեկը։
Սիմոնյանը նշել է, որ ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը նախկինի պես դեռ կոմայի մեջ է։
«Ես քաղցկեղի բուժում եմ անցնում։ Ի՞նչ լավ բան կա։ Ինձ շուտով կեղծամով կտեսնեք։ Միասին կընտրենք, թե որն է ավելի շատ սազում», – գրել է Սիմոնյանը։