Ազատ խոսք

Զոռով ոչինչ չի լինելու, միջանցք չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան

«Միջանցք չի լինելու, զոռով ոչինչ չի լինում»:

Այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:

Մեկնաբանելով «միջանցք»-ի մասին շարունակվող քննարկումները՝ դեսպանը նշել է.

«Միջանցք անունով բան գոյություն չունի, խոսքը ճանապարհի մասին է: Ո՛չ խաղաղության պայմանագրում, ո՛չ ստորագրված հռչակագրում միջանցքի մասին խոսք չկա, ոչ մի միջանցք չի լինելու, զոռով ոչինչ չի լինելու»:

Հարցին, թե ինչ նպատակով էր դեսպանն այցելել Ազգային Ժողով, Սոբհանին հայտնել է, որ իր այցը խորհրդարանական համագործակցության շրջանակում է, պատրաստվում են ՀՀ-ի հետ հյուպատոսական համատեղ հանձնաժողովի աշխատանքներին: