«Զանգեզուրի միջանցքը» պետք է կրի Իլհամ Ալիևի անունը. Ահմեդով
«Զանգեզուրի միջանցքը» պետք է Իլհամ Ալիևի անունը։ Այս մասին ասել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի առաջին փոխնախագահ Ալի Ահմեդովը։
«Ինչպես Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը կոչվում է Հեյդար Ալիևի անունով, այնպես էլ Զանգեզուրի միջանցքը պետք է անվանակոչվի Իլհամ Ալիևի անունով»,- ասել է նա։
Փոխխոսնակը նաև նշել է, որ «Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև նոր կապերի հաստատումը կարևոր քայլ է ինչպես Ադրբեջանի միջազգային ինտեգրման հետագա ընդլայնման, այնպես էլ Զանգեզուրի միջանցքի իրականացման համար, որը Իլհամ Ալիևի մտածողության ուղղակի արդյունքն է»։