ՀԸՖ-ն հայտարարություն է տարածել Արթուր Ալեքսանյանի վերաբերյալ
Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն ըմբիշ Արթուր Ալեքսանյանը կմասնակցի սեպտեմբերի 13-21-ը Զագրեբում անցկացվելիք աշխարհի առաջնությանը, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
«Հարգելի հայրենակիցներ և ըմբշամարտի սիրահարներ,
Եվս մեկ անգամ հորդորում ենք հետևել միայն Հայաստանի ըմբշամարտի պաշտոնական էջին:
Այն, որ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հայտարարել է ԱԱ-ին մասնակցող նախնական կազմեր, դա չի նշանակում, որ դա վերջնական է:
Ինչպես նաև, հարկ ենք համարում տեղեկացնել, որ Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը»,- նշված է ՀԸՖ-ի տարածած հայտարարությունում։