ՄամուլՏեսանյութ

Լոռու մարզում բախվել են «Mercedes ML»-ն ու «DAF» բեռնատարը․ բոլոր 4 զոհերը մեկնում էին թաղման արարողության

Այսօր՝ մարտի 4-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում Վանաձոր-Վրաստանի սահմանի ավտոճանապարհի Շնող գյուղի վարչական տարածքում ճակատ ճակատի բախվել են «Mercedes ML» և «DAF» մակնիշի բեռնատարը։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել են։ 

Մահացածներից երկուսը հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս, իսկ 2-ին «Mercedes ML»-ից դուրս են բերել դեպքի վայր ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, ապա փրկարարները մահացածների մարմինները պատգարակներով մոտեցրել են Ալավերդու բժշկական կենտրոնի դիատարներին։

Ալավերդու բժշկական կենտրոնի շտապօգնությունը տեղում օգնություն է ցուցաբերել «DAF»-ի վարորդին, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածները գնում էին Լոռու մարզի գյուղերից մեկում թաղման արարողության մասնակցելու։