Բարերար Տարոն Սարգսյանից 2 հազար դոլար են գողացել
Բարերար Տարոն Սարգսյանը տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ այսօր հնարավոր է՝ եթեր չլինի։
Նրա խոսքով՝ օգնության մեկնելիս ճանապարհի կեսից ստիպված է եղել հետ վերադառնալ, քանի որ ինչ-որ տեղ թողած դրամապանակից անհայտ անձը գողացել է 2000 դոլար։
Տարոն Սարգսյանը նշել է, որ այժմ պետք է վերադառնա գումար վերցնելու, ապա կրկին շարունակի օգնության ճանապարհը։
Հիշեցնենք, որ Տարոն Սարգսյանը բլոգեր է, որը հայտնի է իր բարեգործական նախաձեռնություններով և սոցիալական դժվարություններ ունեցող ընտանիքներին ցուցաբերած ֆինանսական աջակցությամբ։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ ընդամենը 5 ամսում շուրջ 70 հազար դոլարի օգնություն է տրամադրել կարիքավորներին։
Տեսանյութը ստորև․


