ՄամուլՏեսանյութ

«Է, թող ամուսնանան», «Որ տուն չունեն, ո՞նց ամուսնանան». Փաշինյանի և ոսկեպարցիների զրույցը

Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով երկրորդ օրն է՝ Տավուշի մարզում է։

«Ոսկեպարցիներն ակնկալում են «Սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության»՝ 16 միլիոնների ծրագրի շարունակություն»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետը և հրապարակել տեսանյութ։

Տեսանյութից պարզ է դառնում, որ Ոսկեպարում Փաշինյանը կրկին խոսել է «16 միլիոնի ծրագրից» օգտվելու անհրաժեշտության մասին և մեղադրել գյուղացիներից, որ պակաս ոգևորվածություն են ցուցաբերում այս ծրագրի նկատմամբ: Ի պատասխան գյուղացիներն առաջարկել են, որ տարիքային շեմը` գումարային մինչև 75 տարի, հանվի:

Ոսկեպարի գյուղապետ Իշխան Աղբալյանի դիտարկմանը, թե իրենց մոտ այդպես էլ ներդրումների նպատակով ոչ ոք չեկավ, ՀՀ վարչապետը պատասխանեց.
«Դե, որովհետև մեր մի շարք գործընկերների աջակցությամբ Ոսկեպարը, Կիրանցը, Բաղանիսը սարքեցիք Հիրոսիմա և Նագասակի, էլ ոչ մեկը մոտ գալ չէր ուզում։ Անունը լսում էին, ձեռքերը դող էր ընկնում»։

Կիսվել