Ադրբեջանից այսօր ինքնաթիռ է Հայաստան ժամանելու
Flightradar24 ծառայության կայքի տվյալների համաձայն՝ այսօր երեկոյան Ադրբեջանից ինքնաթիռ է ժամանելու Երևան:
Տաջիկական «Somon Air» ընկերության «Boeing 737-8GJ» ինքնաթիռը երեկ Դուշանբեից է Բաքու մեկնել:
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և այլ երկրների առաջնորդներ երեկվանից ժամանել են Բաքու՝ մասնակցելու Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման գագաթնաժողովին: «Boeing 737-8GJ»-ը չի սպասարկում Տաջիկստանի նախագահին:
Հայաստանում նախատեսված է Առաջնորդների գագաթնաժողով COP17-ի շրջանակում։


