ՄամուլՏեսանյութ

6-ամյա երեխային մահացու վրաերթի ենթարկած վարորդը ձերբակալվել է

Երևանի Մոլդովական փողոցում 6-ամյա երեխայի՝ ինքնագլորով վրաերթի ենթարկվելու և մահանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Դեպքի առթիվ մեկ անձ ձերբակալվել է։

Հիշեցնենք՝ Երևանի Մոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել էր մեքենային։

Երեխան տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն բժիշկներին չէր հաջողվել փրկել նրա կյանքը։

Բժիշկները հայտնել էին, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել «սրտի կանգ» ախտորոշմամբ։

Ոստիկանները պարզել էին, որ երեխան տեղափոխվել է Մոլդովական փողոցի շենքերից մեկի բակից, որտեղ, ըստ նախնական տեղեկությունների, երեխան ինքնագլորով կամ բախվել էր «Lexus»-ին, կամ «Lexus»-ը վրաերթի էր ենթարկել երեխային։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում