Մամուլ

Դպրոցի տանիքի փլուզման հետևանքով զոհվել է 18 մարդ, որոնցից 17-ը՝ երեխաներ

Պակիստանում մասնավոր դպրոցի տանիքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի, որոնցից 17-ը երեխաներ են։ Այս մասին հաղորդում է Express Tribune պարբերականը։

Ավելի վաղ Dawn թերթը տեղեկացրել էր, որ միջադեպի հետևանքով զոհվել է չորս մարդ, ևս 20-ը՝ վիրավորվել։

Express Tribune-ի հրապարակման համաձայն՝ հինգշաբթի օրը տեղի ունեցած փլուզման հետևանքով զոհվել է առնվազն 17 երեխա և մեկ ուսուցչուհի։

Պարբերականը նաև հայտնում է, որ ավելի քան 30 տուժած տեղափոխվել է հիվանդանոց։

Կիսվեք ձեր էջում