Ժաննա Ներսիսյանն անդրադարձել է ՊԵԿ-ի բացահայտած խարդախության գովազդին
Ինչպես հայտնել էինք՝ Պետական եկամուտների կոմիտեն առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք է բացահայտել և տվյալ ընկերությունը գովազդել է բլոգեր Ժաննա Ներսիսյանը։
Ժաննան իր սոցիալական էջերում անդրադարձել է այս թեմային՝ հրապարակելով տեսանյութ՝ կից գրելով․
«Մենք բոլորս կարող ենք հայտնվել նման իրավիճակում։ Պարզապես հետագայում պետք է ավելի ուշադիր և զգոն լինել։ Բայց դա չի նշանակում, որ ես կարող եմ խաբել իմ ժողովրդին:
Ես ինքս հայտնվեցի նման իրավիճակում, սակայն ընդամենը մի քանի ժամ անց այդ տեսանյութը հեռացվեց։ Ես նույնպես վստահեցի այդ կազմակերպությանը և համաձայնեցի անել այդ գովազդը։
Իսկ ինչ վերաբերում է այն լուրերին, որոնք տարածում են լրատվամիջոցները, ապա դա արվում է պարզապես իրենց վարկանիշը բարձրացնելու համար»։
Տեսանյութը՝ ստորև․


