Բազմազավակ կինը ծեծել և դանակահարել է ամուսնուն
Ադրբեջանի բնակավայրերից մեկում բազմազավակ մայրը ծեծել և դանակահարել է ամուսնուն։
Նշվում է, որ կինը չորս երեխաների մայր է, նախկինում ամուսնալուծված է եղել և վերջերս է ամուսնացել այն տղամարդու հետ, ում նկատմամբ բռնություն է գործադրել։
Միջադեպի պատճառը եղել են կենցաղային ֆինանսական խնդիրները։ Ընտանիքը սոցիալական դժվարություններ է ունեցել։
Դեպքից առաջ ամուսինների միջև թունդ լեզվակռիվ է սկսվել, որն այնուհետև վերածվել է ծեծկռտուքի և դանակահարության։
Ամուսնուն ծեծելուց և դանակահարելուց հետո կինը փախել է տնից։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները որոնողական աշխատանքներ են սկսել և կարճ ժամանակ անց հայտնաբերել ու ձերբակալել նրան։
Պարզվել է, որ կինը նախկինում ևս մեղադրվել է ամուսնու նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։
Այդ դեպքի առթիվ նրա նկատմամբ նույնիսկ քրեական գործ է հարուցվել։ Սակայն նախորդ անգամ ամուսինը ներել է կնոջը, և նա պատիժ չի կրել։
Այս անգամ, սակայն, ամուսինը հրաժարվել է ներել կնոջը և պահանջել, որ նրա նկատմամբ քրեական պատիժ նշանակվի։


