Մամուլ

Երևան-Մոսկվա չվերթի ուղևորներից մեկը ագրեսիա է դրսևորել, փորձել է բացել դուռը

Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորներից մեկը ագրեսիա է դրսևորել ուղեկցորդուհիների նկատմամբ և թռիչքի ժամանակ փորձել է բացել ինքնաթիռի դուռը։

Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ՆԳՆ ներկայացուցիչ Իրինա Վոլկը։

«Դոմոդեդովո օդանավակայանում ՌԴ ՆԳՆ հերթապահ վարչությունը հաղորդագրություն է ստացել Երևան-Մոսկվա չվերթի ուղևորի ոչ պատշաճ պահվածքի մասին։

Ավիաընկերության աշխատակիցները և ուղևորները հրել են տղամարդուն դռան մոտից, կապել ձեռքերը։ Օդանավի հրամանատարը արձանագրություն է կազմել օդանավում հասարակական կարգի և վարքագծի կանոնների խախտման մասին»,- ասել է նա։

Դոմոդեդովո օդանավակայան

Տղամարդը տեղափոխվել է Դոմոդեդովոյի ՆԳՆ հերթապահ կետ՝ հետագա հետաքննության համար։ Ոստիկանությունը նրան առաջարկել է սթափության զննում անցնել,  ինչից հրաժարվել է։

Վերջինս ենթարկվել է վարչական պատասխանատվության, դատապարտվել է յոթ օրյա վարչական կալանքի՝ Ռուսաստանից արտաքսմամբ։

Կիսվել